հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մունգի Բավենդիին, Լուի Բրուսին և Ալեքսեյ Էկիմովին

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մունգի Բավենդիին, Լուի Բրուսին և Ալեքսեյ Էկիմովին

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մունգի Բավենդիին, Լուի Բրուսին և Ալեքսեյ Էկիմովին՝ ատոմների կլաստերների հայտնաբերման համար, որոնք հայտնի են որպես քվանտային կետեր, որոնք այժմ օգտագործվում են հարթ էկրանների, լուսադիոդային (LED) լույսերի եւ այն սարքերի մեջ գույներ ստեղծելու համար, որոնք օգնում են վիրաբույժներին տեսնել արյունատար անոթները ուռուցքներում:

Ակադեմիան, որը շնորհում է մրցանակը, ասել է, որ գիտնականները «գույն են ավելացրել նանոտեխնոլոգիային»: «Հետազոտողները կարծում են, որ ապագայում նրանք կկարողանան նպաստել ճկուն էլեկտրոնիկայի, փոքր սենսորների, ավելի բարակ արևային բջիջների և կոդավորված քվանտային հաղորդակցություններին», - ասվում է ակադեմիայի հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: