երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Քաթարը դատապարտել է Նեթանյահուի՝ Սաուդյան Արաբիայում Պաղեստին պետություն ստեղծելու հայտարարությունը

Քաթարը դատապարտել է Նեթանյահուի՝ Սաուդյան Արաբիայում Պաղեստին պետություն ստեղծելու հայտարարությունը

Այսօր Քաթարը դատապարտել է Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծելու մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությունը: Այդ մասին ասված է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում Գազայի հատվածի գլխավոր միջնորդ Քաթարը Նեթանյահուի հայտարարությունն անվանել է «սադրիչ»։

Ավեելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այս շաբաթ առաջարկել է պաղեստինցիներին սեփական պետություն ստեղծել Սաուդյան Արաբիայում, այլ ոչ Գազայի հատվածում:

  • Կիսվել: