հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաթարում կբացվի Լիոնել Մեսիի թանգարան

Քաթարում կբացվի Լիոնել Մեսիի թանգարան

Քաթարի համալսարանը, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հանգրվանել է Արգենտինայի հավաքականը, հայտարարել է, որ այն սենյակը, որտեղ միայնակ մնացել է Լիոնել Մեսսին, կվերածվի մինի թանգարանի։

Համալսարանն այժմ ներկված է սպիտակ և կապույտ երանգներով, կախված են Արգենտինայի հավաքականի պատկերները: Այնտեղ կարող եք գտնել նաև աշխարհի չեմպիոնների ստորագրությամբ մարզաշապիկներ: Իսկ ահա Մեսիի սենյակը կմնա անձեռնմխելի. դռան վրա պատկերված է Արգենտինայի զինանշանը և գրված է «L.Messi»։

Մինի թանգարանի բացման ամսաթիվն անհայտ է: Նախատեսվում է այն ավարտել մի քանի շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, բացի այդ նա ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

  • Կիսվել: