կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Քաթարի վարչապետը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին

Քաթարի վարչապետը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին

Քաթարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Ջասսիմ Ալ Տանին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները, ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ։

Հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, մշտական հրադադարի հասնելը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:

Երրորդ փուլի շրջանակներում սպասվում է, որ կվերադարձվեն զոհվածների մնացած բոլոր մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Քաթարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:

  • Կիսվել: