շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու իր ցանկության մասին

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու իր ցանկության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտել։ Այս մասին նա ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում, մեջբերում է Reuters-ը։

Միաժամանակ Պուտինը Հնդկաստանի առաջնորդին մատնանշել է, որ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են բանակցել և մտադիր են ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին։

«Ես գիտեմ ձեր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ և ձեր մտահոգությունները: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա հնարավորինս շուտ դադարեցվի»,- ասել է ՌԴ նախագահը Հնդկաստանի վարչապետին։

Սեպտեմբերի 16-ին Պուտինը Սամարղանդում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ուրբաթ օրը նախատեսված է նաև ՌԴ նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։

Նաև Ռուսաստանի նախագահը ՇՀԿ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հույս է հայտնել, որ արևմտյան երկրները կհրաժարվեն պատժամիջոցների քաղաքականությունից, և կոչ  է արել Արևմուտքին հրաժարվել «տնտեսական եսասիրությունից»։

 

  • Կիսվել: