ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինը Գազայում հիվանդանոցին հասցված հարվածն անվանել է ողբերգություն եւ հումանիտար աղետ

Պուտինը Գազայում հիվանդանոցին հասցված հարվածն անվանել է ողբերգություն եւ հումանիտար աղետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայում հիվանդանոցին հասցված հարվածն անվանել է ողբերգություն եւ հումանիտար աղետ, եւ ասել է, որ ակնկալում է, որ այն ազդանշան կհանդիսանա հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիվանդանոցին հարվածելը ողբերգություն է, ահավոր իրադարձություն։ Հարյուրավոր սպանվածներ եւ վիրավորներ, սա, իհարկե, աղետ է։ Հումանիտար բնույթի։ Եվ ես ակնկալում եմ, որ սա ազդանշան կլինի, որպեսզի այս հակամարտությունն ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Պետք է հասնել ինչ-որ շփումների եւ բանակցությունների»,- ասել է նա Չինաստանում, մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ անկախ Պաղեստինի ստեղծումը պայմաններ կստեղծի երկարատեւ խաղաղության համար։

«Տարածաշրջանի հինգ ղեկավարների հետ զրույցից հետո տպավորությունն այն է, որ դրանք կարեւոր զրույցներ էին, ես ձեզ հիմա կասեմ գլխավորը, առանց մանրամասների։ Տպավորություն ստացա, որ ոչ ոք չի ցանկանում հակամարտության շարունակում»,- ասել է Պուտինը։ «Ահա, իմ կարծիքով, հիմնական խաղացողները. ինչ-որ մեկը հենց այնպես չի ուզում, ինչ-որ մեկը ինչ-որ բանից զգուշանում է, բայց ահա որպեսզի հակամարտությունը շարունակվի, վերածվի լայնածավալ պատերազմի՝ ոչ ոք, ըստ իս, չի ցանկանում»,- ավելացրել է ՌԴ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: