հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պուտինը դժգոհել է, որ Արևմուտքն անտեսել է անվտանգության վերաբերյալ ռուսական հիմնարար մտահոգությունները

Պուտինը դժգոհել է, որ Արևմուտքն անտեսել է անվտանգության վերաբերյալ ռուսական հիմնարար մտահոգությունները

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնարար մտահոգությունները, ասել է Վլադիմիր Պուտինը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։

«Բայց արդեն պարզ է, ես այդ մասին տեղեկացրել եմ վարչապետին, որ անտեսվել են ռուսական հիմնարար մտահոգությունները, մենք չտեսանք մեր երեք հիմնական պահանջների ադեկվատ դիտարկում», - ասել է Պուտինը։

Հիմնական կետերից Ռուսաստանի նախագահը նշել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը, ռուսական սահմանների մոտ հարվածային զենքի համակարգեր տեղակայելուց հրաժարվելը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքի վերադարձը 1997թ. պայմաններին:

Պուտինը հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել էր չզարգացնել ենթակառուցվածքները դեպի արևելք, սակայն այժմ ՆԱՏՕ-ն ներառում է Բալթյան երկրները, Լեհաստանը և Ռումինիան։
«Մեզ ասացին մի բան, մեկ այլ բան արեցին, ինչպես ժողովուրդն է ասում՝ գցել են, ուղղակի խաբել են»,- հավելել է նախագահը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի փաստաթղթերում ոչ մի տեղ ամրագրված չէ «բաց դռների» քաղաքականությունը։«Ասում են՝ «բաց դռների» քաղաքականությունը, որտեղի՞ց է դա եկել, ՆԱՏՕ-ում՝ «բաց դռների» քաղաքականությունը... Որտե՞ղ է գրանցված, ոչ մի տեղ: 1949 թվականի պայմանագրի 10-րդ հոդվածում, եթե հիշողությունս չի դավաճանում, ՆԱՏՕ-ի ստեղծման մասին ասվում է, որ դաշինքը, համաձայնության գալով ՆԱՏՕ-ի բոլոր մասնակիցների և անդամների հետ, կարող է եվրոպական այլ երկրներին ընդունել այս կազմակերպության մեջ։ Կարող է, բայց պարտավոր չէ»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա խոսել է նաև այն սպառնալիքների մասին, որ ենթադրում է Ուկրաինայի մուտքը դաշինք։«Բուն Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում գրված է, որ պատրաստվում են վերադարձնել Ղրիմը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, լցված զենքով, ժամանակակից հարվածային համակարգեր կան այնպես, ինչպես Լեհաստանում և Ռումինիայում. ո՞վ կխանգարի: Եվ նա գործողություններ է սկսում Ղրիմում, հիմա ես նույնիսկ Դոնբասի մասին չեմ խոսում»,- ասել է Պուտինը։

Նա առաջարկել է մտածել, թե ինչի կարող է հանգեցնել նման սցենարը.«Մենք ի՞նչ է պետք ՆԱՏՕ-ի բլոկի հետ կռվենք, լավ, ինչ-որ մեկը մտածե՞լ է այդ մասին, կարծես թե՝ ոչ»:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան ձգտում է խուսափել իրավիճակի սրումից, դրա համար անհրաժեշտ է ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի՝ Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի անվտանգությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին օգտագործում է որպես Ռուսաստանին զսպելու գործիք՝ թքած ունենալով ուկրաինական կողմի շահերի վրա։

Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Կրեմլը և Սպիտակ տանը կկարողանան լուծում գտնել խնդրին, բայց թե դա ինչ կլինի, դեռ դժվար է ասել։

  • Կիսվել: