Պուտինը ցանկություն է հայտնել Բայդենի հետ դեմ առ դեմ հանդիպել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է, որ շատ կցանկանար նրա հետ անձամբ հանդիպել: Այդ հայտարարության կադրերը ցուցադրվել են «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Անպայման կհանդիպենք, ես շատ կցանկանայի»,-ասել է Ռուսաստանի առաջնորդն՝ ի պատասխան իր ամերիկացի պաշտոնակցի հարցին, որ վերջինս ցավում է, որ չի հաջողվել հանդիպել Հռոմում Մեծ Քսանի գագաթնաժողովի ժամանակ:
Նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների օֆլայն ձեւաչափով հանդիպման մասին դեռեւս վաղ է խոսել: Նրա խոսքով՝ դա ապագայի հարց է:
«Դեմառդեմ հանդիպումն ապագայի գործ է: Վաղ է այդ մասին խոսել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: