ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պուտինն ու Կիմ Չեն Ընը սկսել են բանակցությունները

Պուտինն ու Կիմ Չեն Ընը սկսել են բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները սկսվել են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Զրույցը տեղի է ունենում «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրի տեխնիկական համալիրի ինժեներական շենքի առաջին հարկի նիստերի սենյակում։ Բանակցություններին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունների անդամները։

Վերջին անգամ, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Վլադիվոստոկ էր եկել Պուտինի հետ հանդիպելու 2019 թվականին, նրանց ընդլայնված բանակցությունները տևել էին մոտ երեքուկես ժամ։

Ինչպես ավելի վաղ կանխատեսել էր ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները հիմնականում կքննարկեն երկկողմ հարաբերություններին, երկկողմ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերին և մշակութային փոխանակմանը վերաբերող հարցեր։ Նա պարզաբանել է, որ կարելի է խոսել նաև զգայուն ոլորտներում փոխգործակցության մասին, սակայն այդ թեմաները չպետք է հրապարակվեն։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով, ակնկալվում է նաև մտքերի հարուստ փոխանակում տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընդհանրապես միջազգային հարցերի շուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: