երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհվել Է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչում

Պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհվել Է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում է շնորհել 58-ամյա պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:

Տիգրան Քեոսայանը ռեժիսորի իր կարիերան սկսել է 1992 թվականից և երկարամյա կարիերայի ընթացքում նկարահանել է շուրջ 20 ֆիլմ: Նրա հայտնի գործերից են՝ «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ Շուշան», «Երեք ընկեր» և «Ղրիմի կամուրջ. պատրաստված է սիրով»։ Բացի ռեժիսորի աշխատանքից, Քյոսայանը նկարահանվել է նաև կինոյում, աշխատում է հեռուստատեսությունում։

Նա վարում է NTV-ի «Международная пилорама» երեկոյան ժամանցային շոուն և հեղինակային հաղորդում Sputnik ռադիոյում ։
Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» կոչում է շնորհել նաև Ս.Ա. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի դոցենտ Ռենատ Դավլետյարովին:

  • Կիսվել: