երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պոդոլյակը հայտնել է Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավոր ժամկետի մասին

Պոդոլյակը հայտնել է Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավոր ժամկետի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կարող է տեղի ունենալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է TASS-ը։

"Այս պատերազմն ավարտելու միակ միջոցը երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցություններն են։ Դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Մենք աշխատում ենք փաստաթղթերի վրա, որոնք նախագահները կկարողանան հետագայում քննարկել եւ ստորագրել... ակնհայտ է, որ դա կարող է տեղի ունենալ շուտով։ Հանդիպումը հնարավոր է՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում",- ասել է Պոդոլյակը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: