շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետերբուրգում իշխող կուսակցության 82-ամյա անդամը ՌԴ նախագի ընտրություններում քվեարկելուց անմիջապես հետո մահացել է

Պետերբուրգում իշխող կուսակցության 82-ամյա անդամը ՌԴ նախագի ընտրություններում քվեարկելուց անմիջապես հետո մահացել է

Սանկտ Պետերբուրգում 82-ամյա թոշակառուն մահացել է ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո, տեղեկացնում է ՛՛Фонтанка՛՛-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ընտրությունների առաջին օրը։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է։

Ըստ աղբյուրի՝ 2016 թվականին հանգուցյալը մասնակցել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավորների թեկնածուների փրայմերիզին։

Նրա սոցիալական ցանցերը պարունակում են լուսանկարներ թանգարաններից և իր բանաստեղծությունները, որոնք նա տեղադրել է Յութուբում քաղաքական տեսանյութերի տակ։ Իր գրառումներում նա քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և ՄԱԿ-ին։

  • Կիսվել: