կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետդեպարտամենտը հաստատել է Հորդանան գետի Արեւմտյան ափին ԱՄՆ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. CNN

Պետդեպարտամենտը հաստատել է Հորդանան գետի Արեւմտյան ափին ԱՄՆ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. CNN

Պետդեպարտամենտը ուրբաթ պաշտոնապես հաստատել է Հորդանան գետի Արեւմտյան ափին ԱՄՆ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը եւ դիմել է Իսրայելի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվության համար, CNN հեռուստաալիքին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը։

«Մենք խորին ցավակցություններ ենք հայտնում ընտանիքին»,- հայտնել են պետդեպարտամենտում։

Գերատեսչության մամուլի քարտուղարը չի նշել զոհվածի անունը կոնֆիդենցիալության նկատառումներով, նշել է հեռուստաալիքը։

«Ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով հետագա մեկնաբանություններ չենք անում»,- հայտնել են հեռուստաալիքին։

Ավելի վաղ WAFA պաղեստինյան տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել էր 17-ամյա Թաուֆիկ Հաֆիզ Աջաքի մահացու վիրավորման մասին։

Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) եւ Իսրայելի ոստիկանությունը CNN-ին տեղեկացրել են, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ ոստիկանը եւ Իսրայելի քաղաքացին կրակ են բացել «մի պաղեստինցու դեմ, որին կասկածել են քարեր նետելու մեջ Ալ-Մազրաա աշ-Շարքիա շրջանում»։

ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ ստուգում է հայտարարություններն այն մասին, որ զինվորը կրակ է բացել, իսկ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: