երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ն կրկին Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԱՄՆ-ն կրկին Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԱՄՆ-ն եւս մեկ անգամ կոչ է անում Ադրբեջանի  իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ փաստաբան, իրավապաշտպան Էլչին Մամեդին, չորեքշաբթի TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Էլչին Մամեդովին եւ մյուս ադրբեջանցիներին, որոնք ազատությունից զրկվել են առանց հիմնավոր պատճառի, եւ կոչ ենք անում Ադրբեջանին հարգել խոսքի, միավորումների  եւ հավաքների ազատությունը», - ասել է աղբյուրը։

Մարտի 3-ին Պետդեպարտամենտը «Առանց արդարության» նախաձեռնության քաղբանտարկյալների ցուցակում ավելացրել է 26 տարվա ազատազրկման դատապարտված Նիկարագուայի եպիսկոպոս Ռոլանդո Ալվարեսը։

  • Կիսվել: