շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պենտագոնը մեծացնում է իր ռազմական պատրաստվածությունը Մերձավոր Արևելքում «ի պատասխան Իրանի էսկալացիայի»

Պենտագոնը մեծացնում է իր ռազմական պատրաստվածությունը Մերձավոր Արևելքում «ի պատասխան Իրանի էսկալացիայի»

Պենտագոնը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում իր ռազմական պատրաստվածությունը բարձրացնելու համար՝ հրամայելով ակտիվացնել հակաօդային պաշտպանության համակարգերը «ամբողջ» տարածաշրջանում և զգուշացնելով ԱՄՆ լրացուցիչ ուժերին, որ դրանք կարող են շուտով տեղակայվել, գրում է AFP-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ այդ քայլերը պատասխան են «Իրանի և նրա միջնորդավորված ուժերի  կողմից Մերձավոր Արևելքում վերջին սրացմանը»:

«Այս քայլերը կուժեղացնեն տարածաշրջանային զսպման ջանքերը, կամրապնդեն տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ-ի ուժային պաշտպանությունը և կաջակցեն Իսրայելի պաշտպանությանը»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, Օսթինը չի հստակեցրել, թե որքան լրացուցիչ ամերիկյան զորք կտեղակայվի տարածաշրջանում։

«Ես կշարունակեմ գնահատել տարածաշրջանում մեր ուժերի առկայության  պահանջները և անհրաժեշտության դեպքում կդիտարկեմ լրացուցիչ հնարավորություններ տեղակայելու հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ քայլերը հաջորդել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ «մանրամասն քննարկումներին»: 

 Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը հնչել է նաև այն բանից հետո, երբ Օսթինը կրկին խոսել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:

«Քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախարար Գալանտին հոկտեմբերի 21-ին Գազա մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելու գործում Իսրայելի դերի համար և վերահաստատել է խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: «Երկու առաջնորդները քննարկել են նաև անվտանգության ոլորտում շարունակական աջակցությունը և ԱՄՆ-ի հանձնառությունը՝ զսպելու ցանկացած պետական ​​կամ ոչ պետական ​​դերակատարի, որը ձգտում է սաստկացնել այս պատերազմը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: