Պենտագոնը հայտնել է Կիևին 108 հաուբից մատակարարելու մասին
ԱՄՆ-ն Ուկրաինային մատաարարել է խոստացված բոլոր՝ 108 M777 հաուբիցները և դրանց համար նախատեսված ավելի քան 220 հազար արկ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, փոխանցում է TASS-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հավանություն էր տվել Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ HIMARS համակարգեր մատակարարելուն՝ պայմանով, որ Կիևը չի օգտագործի դրանք ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակային խոստում է տվել, որ Ուկրաինան կկատարի այդ պահանջը: