շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պեկինը չի ցանկանում տեսնել երրորդ համաշխարհային պատերազմ․ Չինաստանի ԱԳՆ

Պեկինը չի ցանկանում տեսնել երրորդ համաշխարհային պատերազմ․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման օգտին, երկրի իշխանությունները շահագրգռված չեն երրորդ համաշխարհային պատերազմով։ 

Այս մասին ապրիլի 26-ին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հայտնում է ՌԵԳՆՈՒՄ-ը;

«Ոչ ոք չի ցանկանում տեսնել երրորդ համաշխարհային պատերազմ, <…> անհրաժեշտ է աջակցել [Ռուսաստանի և Ուկրաինայի միջև- խմբ․] խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործընթացին», - ասել է Վան Վենբինը։

Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը ձգձվի։ Չինաստանի ներկայացուցչի համոզմամբ, պետք է կանխել դրա բացասական հետևանքները, քանի որ այդ ամենը կարող է ազդել ինչպես Եվրոպայի, այնպես էլ ողջ աշխարհի վրա։

  • Կիսվել: