ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պեկինի թանգարաններն ու զբոսայգիները բացվում են

Պեկինի թանգարաններն ու զբոսայգիները բացվում են

Պեկինում զբոսաշրջիկների համար կրկին բացվում են զբոսայգիներն ու թանգարանները, այդ թվում գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Արգելված քաղաքը, տեղեկացնում է news.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Նշվում է, որ Արգելված քաղաք թանգարանային համալիրը ժամանակավորապես փակվել էր հունվարի վերջին՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Համալիրի այցելուների քանակը սահմանափակվել է, հիմա դրա տարածք կարող է մուտք գործել 5 հազար զբոսաշրջիկ՝ նախկին 80 հազարի փոխարեն: Նաև սահմանափակվել է մուտքը քաղաքային զբոսայգիներ և թանգարաններ: Ներկայումս այդ վայրեր կայցելի այցելուների նախկին թվի 30 տոկոսը:

  • Կիսվել: