երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պայթյուններ Էլիստայում. մեկ մարդ է զոհվել

Պայթյուններ Էլիստայում. մեկ մարդ է զոհվել

Ռուսաստանի Էլիստա քաղաքում փետրվարի 10-ին տղամարդը պայթուցիկ սարք է նետել «Այլընտրանք» միջնորդության և կրթական ծառայությունների կենտրոնի վրա. նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է URA.ru-ն։

Նշվում է, որ հարձակման պատճառը եղել է կասկածյալի և կենտրոնի մասնագետի վիճաբանությունը։ Տարածքը զգալի վնաս է կրել։

Այսօր՝ փետրվարի 11-ին, «112» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ քաղաքում գործի է դրվել երկրորդ պայթուցիկ սարքը՝ այս անգամ «Այլընտրանք» կենտրոնը պայթեցնելու մեջ կասկածվող 29-ամյա Սերգեյի տանը։

«Դեպքը տեղի է ունեցել Ռոդնիկովայա փողոցի  մասնավոր տանը։ Ռոսգվարդիայի երեք աշխատակից է վիրավորվել, նրանց հոսպիտալացրել են»,–գրում է աղբյուրը։

Ըստ «112» տելեգրամյան ալիքի, կասկածյալի տանը խուզարկություն է իրականացվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: