հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պայթյուն Նաբերեժնիե Չելնի քաղաքի հինգ հարկանի բնակելի շենքում. կան տուժածներ

Պայթյուն Նաբերեժնիե Չելնի քաղաքի հինգ հարկանի բնակելի շենքում. կան տուժածներ

Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի հինգ հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ նախնական տվյալներոի՝ տուժել է չորս հոգի, 32 մարդ տարհանվել է:

Նշվում է, որ տեղում աշխատում են փրկարարական, հրշեջ ծառայության, շտապօգնության աշխատակիցները: Փրկարարներին հաջողվել է երկու անձի դուրս բերել փլատակներից:

Չորրորդ հարկի բնակարաններից  մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառը նախնական տվյալներով բնականի գազի արտահոսքն է:

  • Կիսվել: