երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պայթյուն Ֆրանսիայում բիովառելիք արտադրող գործարանում

Պայթյուն Ֆրանսիայում բիովառելիք արտադրող գործարանում

Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտի Սեթ քաղաքի ձեռնարկությունում ուժեղ պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել, տուժել է մեկ մարդ տուժել է, տեղեկացնում է BFMTV-ն:

Ըստ հեռուստաալիքի՝ պայթյունը տեղի է ունեցել Saipol ձեռնարկությունում, որն ընկնում է բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման եւ վերահսկման վերաբերյալ SEVESO եվրոպական դիրեկտիվի գործողության ներքո, հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էրո պրեֆեկտուրայի կոմյունիկեն:

Նշվում է, որ տուժածը գործարանի աշխատակից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան ուղղաթիռով տարհանել են։

Հրդեհը հաջողվել է մարել:

  • Կիսվել: