երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատերազմն Ուկրաինայում կարևոր դաս տվեց Իրանին. գեներալ Ազիզ Նասիրզադե

Պատերազմն Ուկրաինայում կարևոր դաս տվեց Իրանին. գեներալ Ազիզ Նասիրզադե

Իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը Ուկրաինայում պատերազմն անվանել է օգտակար դաս այն մասին, որ զսպող ուժից հրաժարվելը սարսափելի հետեւանքներ կունենա, տեղեկացնում է Tasnim-ը:

Մասնավորապես՝ նշվում է, որ Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է, որ ուկրաինական պատերազմը Իրանին կարեւոր դաս տվեց։

Ըստ նրա՝ ուկրաինացիներն այժմ պայքարում են ճգնաժամի դեմ, քանի որ տարիներ առաջ նրանք ապամոնտաժել են զսպման իրենց ներուժը։

Քննադատելով այն մեկնաբանությունները, որոնցով առաջարկվում է սահմանափակել Իրանի ռազմական հնարավորությունները՝ նա ասել է. ՛՛Հնարավո՞ր է արդյոք ժամանակակից աշխարհում չունենալ ռազմական եւ զսպող ուժ՛՛:

Բրիգադային գեներալը  նախազգուշացրել է, որ հարվածը երկրի նամենաթույլ կողմին կհասցվի։

  • Կիսվել: