Պատերազմի պատճառով նավթի գները կրկին աճել են
Շարունակվող պատերազմի արդյունքում նավթի գները կրկին աճել են, հայտնում է Sky News-ը։
Նավթի համաշխարհային ստանդարտ հանդիսացող Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 1,61%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 103,87 դոլարի։
Երեկ ցուցանիշը իջել էր 100 դոլարից, ինչը տեցի է ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը խոսել էր Իրանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մասին, սակայն, կարծես թե, Թեհրանի կողմից բանակցության փաստի հերքումն իր ազդեցությունն է ունեցել։


