Փարիզում սկսվել է Ժերար Դեպարդիեի դատավարությունը
Այսօր Փարիզում սկսվել է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դատավարությունը։
Նշենք, որ դատարանը քննելու է 2021 թվականին նկարահանումների ժամանակ ենթադրյալ սեռական ոտնձգությունների երկու գործ։ Երկու կին Դեպարդյեին մեղադրել է «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ իրենց նկատմամբ ոչ պատշաճ պահվածքի համար: Դերասանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և մինչև 75 հազար եվրո տուգանք։ Դեպարդիեն հերքել է մեղադրանքը: