շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փարիզում միջոցառում է կայացել՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտի 77-ամյակին

Փարիզում միջոցառում է կայացել՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտի 77-ամյակին

Ելիսեյան դաշտերում մայիսի 8-ին Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտի եւ դաշնակիցների հաղթանակի 77-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել, հայտնում է RFI-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել գեներալ Շառլ դը Գոլի հուշաձանին եւ Անհայտ զինվորի գերեզմանին, որը գտնվում է Հաղթանակի կամարի տակ:  

Ելիսեյան դաշտերն այս տարի համավարակի պատճառով հանրության համար բաց են եղել կիսով չափ:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, վարչապետ Ժան Կաստեքսը, պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին, ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եւ այլ պաշտոնյաներ:

  • Կիսվել: