երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Փարիզում չեղարկել են Ելիսեյան դաշտերում ամանորյա գիշերվա տոնական միջոցառումները

Փարիզում չեղարկել են Ելիսեյան դաշտերում ամանորյա գիշերվա տոնական միջոցառումները

Փարիզի իշխանությունները հայտարարել են ամանորյա գիշերը Ելիսեյան դաշտերում հրավառությունների եւ տոնական միջոցառումների չեղարկման մասին՝ COVID-19-ի տարածման պատճառով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է քաղաքապետարանը։

 
«Փարիզի իշխանությունները, կառավարության հայտարարության համաձայն, ոստիկանության պրեֆեկտուրայի եւ սանիտարական իշխանությունների առաջարկությամբ, հայտնում են, որ Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումներ չեն անցկացվի»,- ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ չեղարկման ենթակա են դիջեյի ելույթը եւ պիրոտեխնիկայի շոուն։
 
Ուրբաթ օրը երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Պաշտպանության խորհրդի նիստից հետո, որում քննարկվել է երկրում սանիտարահամաճարակային իրավիճակը, հայտարարել է ամբողջ երկրում տոնական միջոցառումները չեղարկելու մասին։
 
Ֆրանսիան COVID-19-ի հինգերորդ ալիքն է ապրում։ Անցած չորեքշաբթի հայտնաբերվել է մոտ 63,5 հազար վարակակիր։ Նման ցուցանիշներ հանրապետությունում ապրիլից չեն գրանցվել։ Իշխանություններին մտահոգում է «օմիկրոն» կորոնավիրուսային նոր շտամի սրընթաց տարածումը։

  • Կիսվել: