Պակիստանում բախումների ընթացքում զոհվել են 18 զինվոր և 24 գրոհային. հայտնի չէ, թե որ խմբավորմանն են պատկանել գրոհայինները
Պակիստանի հարավ-արեւմուտքում մարտական բախումների ընթացքում զոհվել են 18 զինվոր եւ 24 գրոհային, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ, ըստ բանակի հայտարարության, գրոհայինները գիշերը փորձել են արգելափակոցներ տեղադրել Բելուջիստան անհնազանդ նահանգի ճանապարհներին։ Ընդ որում՝ հայտնի չէ, թե որ խմբավորմանն են պատկանել գրոհայինները։
Բելուջիստան նահանգը, որը սահմանակցում է Իրանի եւ Աֆղանստանի հետ, արդեն տասը տարի բելուջ անջատողական էթնիկական խմբավորումների խռովությունների թատերաբեմ է, այստեղ գործում են նաեւ իսլամիստ գրոհայիններ։