շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Պակիստանի արևմուտքում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։

Փորձագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Բելուջիստան նահանգի Նուշկի քաղաքից 68 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը եղել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն չկա։

  • Կիսվել: