հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պակիստանի վարչապետը հայտնել է Մերձավոր Արևելքում հրադադարի խախտումների մասին

Պակիստանի վարչապետը հայտնել է Մերձավոր Արևելքում հրադադարի խախտումների մասին

Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու մի քանի վայրերում հրադադարի խախտումներ են գրանցվել: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հակամարտության գոտու մի քանի վայրերում հրադադարի խախտումներ են գրանցվել, ինչը խաթարում է խաղաղության գործընթացի ոգին։ Ես անկեղծորեն և ամբողջ սրտով բոլոր կողմերին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

 

  • Կիսվել: