շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պաղեստինը նոր վարչապետ ունի

Պաղեստինը նոր վարչապետ ունի

Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը նոր վարչապետ է նշանակել իր դաշնակից գործարար Մուհամմեդ Մուստաֆային, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երեք շաբաթվա ընթացքում նա պետք է ձևավորի Պաղեստինի ազգային վարչակազմի 19-րդ կառավարությունը, որը սահմանափակ իշխանություն ունի Արևմտյան ափին։

Ըստ վերլուծաբանների՝ դա քայլ է Գազայի հետպատերազմյան կարգավորման ծրագրի իրականացման ուղղությամբ, որին աջակցում է Վաշինգտոնը։ Սպիտակ տունը ողջունել է նշանակումը՝ ակնկալելով «լայնածավալ բարեփոխումներ»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել գրավյալ Արևմտյան ափի երեք իսրայելցու նկատմամբ՝ նրանց մեղադրելով պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

  • Կիսվել: