կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն․ Զելենսկին՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին

Ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն․ Զելենսկին՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին

Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանը վաղուց քողարկել է իր թուլությունը և իր կառավարման հիմարությունը քարոզչությամբ։ Իսկ հիմա արդեն այնպիսի քաոս է տիրում, որ ոչ մի սուտ չի կարող դա թաքցնել։

«Այս ամենը մեկ մարդ է, ով նորից ու նորից մեզ վախեցնում է 1917 թ.-ով, թեև ընդհանուր առմամբ նա ի վիճակի չէ որեւէ այլ բանի տանել։ Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է. համընդհանուր թուլություն. եւ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար։ Սա նույնպես ակնհայտ է»,- գրել է նա, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: