ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օտարերկրացիները կարող են այցելել Ռուսաստան. ՌԴ-ն բացում է սահմանները

Օտարերկրացիները կարող են այցելել Ռուսաստան. ՌԴ-ն բացում է սահմանները

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստին հայտարարել է, որ ռուսաստանցիները կարող են մեկնել արտերկիր ազգականներին խնամելու, բուժման, աշխատանքի և կրթության նպատակով: Այս մասին հայտնում է Ria.RU-ն:

Վարչապետը տեղեկացրել է, որ արտասահմանցիներին նույնպես կթույլատրվի բուժման նպատակով այցելել Ռուսաստան: Համապատասխան հրամաններն արդեն ստորագրվել են:

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում հիվանդության պիկն անցել է, երկրի իշխանություններն աստիճանաբար չեղարկում են սահմանափակումները:

  • Կիսվել: