երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանական գորոծողությունների հետևանքով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը՝ ուղիղ

Ոստիկանական գորոծողությունների հետևանքով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը՝ ուղիղ

ԱՄՆ Հյուսթոն քաղաքում մեկնարկել է ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը:

CNN-ը նշում է, որ Ֆլոյդի մարմինը հուղարկավորության ընթացքում դեպի Հյուսթոնի Memorial Gardens գերեզմանատուն կուղեկցեն Հյուսթոն քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները: Գերեզմանատան ճանապարհի վերջին մեկ մղոնը Ֆլոյդի մարմինը կտանեն ձիակառքով:  

Հիշեցնենք, որ սևամորթ տղամարդը սպանվել է մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում, երբ ձերբակալության ժամանակ նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած է պահել վերջինիս պարանոցը, ինչի հետևանքով նա մահացել է:

 

  • Կիսվել: