ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոսկու արտահանման ոլորտում Ադրբեջանի եկամուտները 27 տոկոսով աճեն են

Ոսկու արտահանման ոլորտում Ադրբեջանի եկամուտները 27 տոկոսով աճեն են

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ամսվա ավարտն Ադրբեջանը 64.7 մլն. դոլարի ոսկի է արտահանել, գրում է parstoday.com-ը:

Ադրբեջանի տնտեսական վերլուծության ու տեղեկությունների կենտրոնը հայտարարել է. «Այս ծավալը նախորդ տարվա համեմատությամբ, 26.8 տոկոս աճ է ցույց տալիս»:

Հաղորդման մեջ ասված է, որ 2019թ. ընթացքում Ադրբեջանի ոսկու արտահանումների ծավալը կազմել է 172.4 մլն. դոլար, 2018թ. համեմատությամբ աճելով 46.1 տոկոսով:

Այն դեպքում, երբ աշխարհն առճակատվում է կորոնավիրուսի պանդեմիայի ու նավթի գնի անկման հետ, ոսկու արտահանումներից ստեղծված եկամուտը կարող է լուծել Ադրբեջանի տնտեսական խնդիրների մեծ մասը:

 

  • Կիսվել: