շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որտեղի՞ց են զբոսաշրջիկներ ժամանել Վրաստան 2022թ․ փետրվարին. Հայաստանն առաջին եռյակում է

Որտեղի՞ց են զբոսաշրջիկներ ժամանել Վրաստան 2022թ․ փետրվարին. Հայաստանն առաջին եռյակում է

2022թ․ փետրվարին Վրաստան է այցելել 165 626 օտարերկրյա այցելու, ինչը 297 տոկոսով ավելի է 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ եւ համապատասխանում է մինչհամաճարակային մակարդակի 35,4 տոկոսին։ Այս մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության նյութերում, հաղորդում է  Новости-Грузия-ն։

Փետրվարին Վրաստան կատարած միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 137 148։ 2019թ․ փետրվարին նախահամաճարակային մակարդակը վերականգնվել է 55,4 տոկոսով։ 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 282 տոկոս։ 

Միջազգային այցելություններից երկրի եկամուտը, ըստ վարչության տվյալների, կազմել է ավելի քան 105,2 մլն դոլար, ինչը 670,8 տոկոսով ավելի է 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս գումարը կազմում է 2019թ․ ցուցանիշի 62,2 տոկոսը։

Երկրների վարկանիշն ըստ Վրաստան այցելուների թվի 2022թ․ փետրվարին՝

• Թուրքիա՝ 29 606 այցելու, նախորդ տարվա փետրվարի համեմատ աճը՝ 85,2 տոկոս;

• Ռուսաստան՝ 20 876 այցելու, աճը՝ 613,7 տոկոս;

• Հայաստան՝ 17 366 այցելու, աճը՝ 200,2 տոկոս;

• Վրաստան (ոչ ռեզիդենտներ)՝ 15 856 այցելու, աճը՝ 175,3 տոկոս;

• Իսրայել՝ 8779 այցելու, աճը՝ 19852,3 տոկոս;

• Ուկրաինա՝ 8601 այցելու, աճը՝ 700,8 տոկոս;

• Ադրբեջան՝ 7562 այցելու, աճը՝ 91,4 տոկոս;

• Ղազախստան՝ 4121 այցելու, աճը՝ 830,2 տոկոս;

• Բելառուս՝ 3446 այցելու, աճը՝ 744,6 տոկոս;

• Իրան՝ 3272 այցելու, աճը՝ 842,9 տոկոս;

• Սաուդյան Արաբիա՝ 2728 այցելու, աճը՝ 68,100.0 տոկոս;

• Ուզբեկստան՝ 2723 այցելու, աճը՝ 116,8 տոկոս;

• Լեհաստան՝  2080 այցելու, աճը՝ 10300.0 տոկոս;

• Հնդկաստան՝ 2017 այցելու, աճը՝ 1244,7 տոկոս;

• Ֆիլիպիններ՝ 1716 այցելու, աճը՝ 8931,6 տոկոս։

2019թ․ Վրաստանում զբոսաշրջությունը ռեկորդներ է գրանցել․ ավելի քան 9,3 միլիոն միջազգային ճանապարհորդ եւ 3,3 միլիարդ դոլար եկամուտ։Արդյունաբերության եկամուտները 2020թ․ նվազել են մինչեւ 427,7 միլիոն դոլար, իսկ զբոսաշրջիկների թիվը՝ 1,7 միլիոն։

  • Կիսվել: