հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Որևէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու օբյեկտները այլ պետությունների տրամադրելու` ագրեսիվ գործողությունների համար. Արաղչին՝ Բայրամովին

Որևէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու օբյեկտները այլ պետությունների տրամադրելու` ագրեսիվ գործողությունների համար. Արաղչին՝ Բայրամովին

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը:

Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի հարձակվելու ցանկացած երկրի վրա, որն ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք է տրամադրել Իրանի դեմ ագրեսիայի համար:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ որևէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու օբյեկտները այլ պետությունների տրամադրելու` ագրեսիվ գործողությունների համար»,– ասել է նախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում:

  • Կիսվել: