ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Օկուպացված Ստեփանակերտի պարետ նշանակված Սարդար Սաֆարովը կրթություն է ստացել Թուրքիայում

Օկուպացված Ստեփանակերտի պարետ նշանակված Սարդար Սաֆարովը կրթություն է ստացել Թուրքիայում

Օկուպացված Ստեփանակերտի պարետ նշանակված Սարդար Սաֆարովը կրթություն է ստացել Թուրքիայում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաֆարովը ծնվել է 1973թ. Սումգայիթում։ Ավարտել է Ադրբեջանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպայական դպրոցը եւ ՆԳՆ ոստիկանական ակադեմիան։ 1996-2005թթ. եղել է հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, Ադրբեջանի Հանրապետության ներքին զորքերի հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ։

2019-2022թթ. զբաղեցրել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հանրային անվտանգության բաժնի պետի տեղակալի, այդ վարչության պետի պաշտոնները։ Այնուհետեւ նշանակվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ ծառայողական աշխատանքի գծով։ 2023թ. հունվարին Սաֆարովը գլխավորել է Ադրբեջանի ՆԳՆ հանրային անվտանգության գլխավոր վարչությունը։ Անցյալ տարվա հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Պարգեւատրվել է «Զինվորական արժանիքների համար», «Խիզախության համար» մեդալներով։ Ամուսնացած է, երեք երեխաների հայր է։  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: