ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օձերի պատճառով Վրաստանի դպրոցներից մեկն աշխատում է հեռավար ձևաչափով

Օձերի պատճառով Վրաստանի դպրոցներից մեկն աշխատում է հեռավար ձևաչափով

Դեռ ապրիլի կեսերից, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի հանրային դպրոցն անցել է առցանց ուսուցման՝ շենքի տարածքում օձերի առկայության պատճառով, որոնք դպրոց էին լցվում։ Ուսումնական գործընթացը դեռևս հեռավար է ընթանում, գրում է jnews.ge-ն:

Դպրոցի տնօրեն Մզեքալա Մինաձեն ասում է, որ ևս մեկ անգամ պետք է ախտահանման աշխատանքներ կատարվեն և միայն մասնագիտական եզրակացությունից հետո դպրոցը կանցնի ուսուցման առկա ձևաչափի:

«Ներկա դրությամբ օձեր չեն երևում դպրոցի տարածքում: Մասնագետները կնայեն, մնացել են արդյո՞ք բներ, թե՝ ոչ, կարելի՞ է սկսել դասերը հենց դպրոցում, ըստ այդմ՝ կսկսենք»,- ասում է տնօրենը։

Հիշեցնենք, որ սա առաջի դեպքն է, որ գյուղի դպրոցը փակվում է օձերի պատճառով, քանի որ այս տարի դրանց քանակը շատացել է: Դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, մասնավորապես բետոնապատում են հատակը։

  • Կիսվել: