շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Օդեսայի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 30 մարդ

Օդեսայի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 30 մարդ

Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8, վիրավորվել՝  30 քաղաքացի, Նիկոլաևի շրջանի բնակչության մի մասն էլ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
Նշվում է, որ թիրախում է եղել նավահանգիստներից մեկը, կան ավերածություններ: 
 
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ հանրապետության ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավ են խոցել։
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Գերատեսչությունից միայն հայտնել են, որ գիշերվանից խոցվել է 60-ից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թիրախավորվել են Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի և այլ մարզեր: Ըստ հաղորդագրության՝ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Ազովի և Սև ծովերի տարածքում:
 

  • Կիսվել: