չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ոչնչացվել են ուկրաինական ուղղաթիռ և զինամթերքի պահեստներ. Կոնաշենկով

Ոչնչացվել են ուկրաինական ուղղաթիռ և զինամթերքի պահեստներ. Կոնաշենկով

Ռուսաստանի օդուժի կործանիչները Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ ուկրաինական ուժերի Մի-8 ուղղաթիռ են խոցել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ Նիկոլաև քաղաքի մոտ զինամթերքի պահեստ է ոչնչացվել, իսկ Զապորոժիեում՝ ավիացիոն հրթիռների ու զինտեխնիկայի վառելիքի պահեստներ։

Բացի այդ՝ Կոնաշենկովը նաև ասել է, որ Դոնեցկի ուղղությամբ գրոհային ջոկատները վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի հյուսիսարևմտյան թաղամասը։

  • Կիսվել: