Ոչնչացվել են Իրանի ուրանի արտադրության կառույցը, հարստացված ուրանի վերամշակման ենթակառուցվածքները. Իսրայելի ՊՆ
Սպահանում Իրանի միջուկային օբյեկտին հարվածի արդյունքում ոչնչացվել են ուրանի արտադրության կառույցը, հարստացված ուրանի վերամշակման ենթակառուցվածքները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը:
՛՛Այստեղ տեղի էր ունենում հարստացված ուրանի վերամշակումը, որը միջուկային զենքի արտադրության հաջորդ փուլն էր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութը՝ այստեղ: