հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանը զգուշացրել է ՀՀ-ին ու Ադրբեջանին

Ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ. Իրանը զգուշացրել է ՀՀ-ին ու Ադրբեջանին

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին զգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից, տեղեկացնում է en.farsnews.ir-ը:

Գեներալն ասել է. ՛՛Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի՛՛:
 

Նա նաև ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել  խնդիրը լուծել բանակցությունների միջոցով:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկացրել էինք, որ Ադրբեջանից արձակված երկու հրթիռ ընկել էր իրանի տարածք:

  • Կիսվել: