շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նյու Յորքում կայացել է Բայդեն-Բայրամով հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Բայդեն-Բայրամով հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ում։

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված ընդունելությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։

  • Կիսվել: