Նովոսիբիրսկում հրդեհվել է ԱԴԾ շտաբի շենքը
Նովոսիբիրսկում հրդեհվել է ԱԴԾ տեղական գրասենյակի շենքը, հայտնում է Baza telegram-ալիքը։
Հաղորդվում է, որ Մոլոտովի կոկտեյլ են նետել ԱԴԾ շենքից ներս։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի գիշերը՝ անհայտ հարձակվողը եկել է Կոմունիստիչեսկայա փողոցի շենք, կոտրել պատուհանը, թեքվել դեպի ներս և Մոլոտովի կոկտեյլը նետել։
Հրդեհը տարածվել է հենց հրկիզողի վրա, սակայն նրան հաջողվել է հանգցնել այն։ Բազայի խոսքով՝ գրասենյակն ամբողջությամբ այրվել է։
Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը «կատարել է Ուկրաինայի տարածքից խաբեբաների առաջադրանքը»։