շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ուկրաինացի դիվերսանտների՝ ՌԴ ներթափանցման մասին

ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ուկրաինացի դիվերսանտների՝ ՌԴ ներթափանցման մասին

 ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», - նշել է ԱԴԾ-ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, հինգշաբթի առավոտյան մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ մտել են Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին է, միջոցներ են ձեռնարկվում նրանց ոչնչացնելու համար»: Նա նաև հերքել է Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունը: 

Ըստ վերջին տեղեկությունների՝ նրանք մտել են Լյուբեչանե բյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկ 10-ամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ Երկու գյուղերի միջև հեռավորությունը 15 կմ է: Նահանգապետը հայտնել է, որ խոսքը գնում է մի քանի տասնյակ զինված անձանց մասին:

Ուժային կառույցներից ТАСС-ին հայտնել են, որ, հնարավոր է, դիվերսանտները պատանդ են վերցրել մինչև 6 մարդու։

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայում՝ Բրյանսկի հետ սահմանամերձ շրջաններում, օդային տագնապ է հայտարարվել:

  • Կիսվել: