չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 11-ի

Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 11-ի

Առնվազն 11 մարդ է զոհվել Նոր Զելանդիայում «Գաբրիել» արևադարձային ցիկլոնի հետևանքով։ Այս մասին կիրակի՝ փետրվարի 19-ին, հայտնել է The New Zealand Herald-ը։

Տեղի ծառայությունները ստացել են ավելի քան 6000 անհետ կորածների մասին հաղորդում: Նշվում է, որ շարունակվում են աղետի զոհերի ու տուժածների որոնումները։

Փոթորիկը փետրվարի 13-ին հարվածել է Նոր Զելանդիայի հյուսիսային կղզու արևելյան հատվածին՝ պատճառելով համատարած ավերածություններ։

Մոտ 62 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Երկրում փակ են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ և բուհեր։ Սողանքներից վնասվել են  նաև ճանապարհները։

  • Կիսվել: