շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ավստրալիայի իշխանությունները տեղեկություն են ստացել ռումբի մասին Նոր Զելանդիայից կատարվող չվերթում

Ավստրալիայի իշխանությունները տեղեկություն են ստացել ռումբի մասին Նոր Զելանդիայից կատարվող չվերթում

Ավստրալիայի իշխանություններն այսօր արձագանքել են Նոր Զելանդիայից Սիդնեյ կատարվող չվերթում  գտնվող ռումբի մասին տեղեկությանը, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ոստիկանությունը հայտնել է, որ սպառնալիք չի եղել։ Air New Zealand ավիաընկերության 247 չվերթի ինքնաթիռը ուղեւորներով մի քանի ժամ մնացել է Սիդնեյի  օդանավակայանի թռիչքուղում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով։

Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ արձագանքել է օդանավակայան մտնող ինքնաթիռի միջադեպին. «Հետաքննությունը շարունակվում է։ Սպառնալիք բնակչության համար չկա»:

Air New Zealand ավիաընկերությունը նշել է, որ չվերթի ժամանակ տեղի է ունեցել «միջադեպ անվտանգության հետ կապված»։

«Մենք աշխատում ենք տեղի իշխանությունների հետ եւ հետեւում ենք ստանդարտ ընթացակարգերին, որոնք սահմանված են նման միջադեպերի համար։ Բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,-ասված է ավիաընկերության հայտարարության մեջ:

  • Կիսվել: