երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Նեթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել Սաուդյան Արաբիայում

Նեթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել Սաուդյան Արաբիայում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել ոչ թե իրենց հայրենիքում, այլ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին նա ասել է հինգշաբթի օրը իսրայելական 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Middle East Eye-ը:

Նեթանյահուն, մասնավորապես, նշել է. «Սաուդցիները կարող են Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք շատ հող ունեն»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պաղեստինյան պետության ստեղծումն անհրաժե՞շտ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ նա կտրականապես մերժել է այդ գաղափարը՝ այն անվանելով «անվտանգության սպառնալիք Իսրայելի համար»։

«Հոկտեմբերի 7-ից հետո՞։ Գիտե՞ք, թե դա ինչ է։ Կար պաղեստինյան պետություն, այն կոչվում էր Գազա։ ՀԱՄԱՍ-ի գլխավորած Գազան պաղեստինյան պետություն էր, և տեսեք, թե ինչ ստացանք»,-ասել է Նեթանյահուն՝ բացառելով պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը։

Նա նաև հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին՝ կանխատեսելով, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի։

«Կարծում եմ, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, ըստ իս՝ դա տեղի կունենա»,-Իսրայելի վարչապետը։

  • Կիսվել: