երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նեթանյահուն հայտարարել է, որ շուտով գործողություն կիրականացնեն Ռաֆահում

Նեթանյահուն հայտարարել է, որ շուտով գործողություն կիրականացնեն Ռաֆահում

Իսրայելը մի քանի շաբաթից գործողություն կիրականացնի Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ այդ տարածքից խաղաղ բնակչության տարհանումն ապահովելուց հետո։

Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով Իսրայելի կաբինետի ամենշաբաթյա նիստը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գործողություն կիրականացնենք Ռաֆահում, մի քանի շաբաթ կպահանջվի, և դա տեղի կունենա»,- ասել է Նեթանյահուն։

«Ռազմական ճնշումը միակ միջոցն է՝ ոչնչացնելու պաղեստինյան արմատական շարժման մնացած գումարտակները և ազատ արձակելու բոլոր պատանդներին»:

  • Կիսվել: