ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ներկայում համաշխարհային պատերազմն անհնարին է. Պեսկով

Ներկայում համաշխարհային պատերազմն անհնարին է. Պեսկով

Ներկայում մեծ պատերազմն անհնարին է միջուկային համահավասարության պահպանման շնորհիվ: Նման կարծիք է հայտնել ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային զենքի օգտագործմամբ համաշխարհային պատերազմի հհնարավորության մասին հարցը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարո՞ղ է պատերազմ լինել: ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասաց ուղիղ եթերի ժամանակ, որ դժվար թե: Եվ այստեղ մեզ ապահովագրում է միջուկային համահավասարության պահպանումը»,- ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ միջուկային համահավասարության կարևորությունը դժվար թե հնարավոր լինի գերագնահատել, քանի որ դա «միջազգային հարաբերությունների ամբողջ ներկա համակարգը կայունացնող» մեխանիզմ է:

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պատերազմի մասին խոսել հարկավոր չէ, քանի որ այն անհնար է»,- ասել է Պուտինի խոսնակը:

  • Կիսվել: